Հարցեր Արցախի իշխանությանը Լավրովի ասուլիսից հետո

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է.

«Լավրովը հայտարարեց, որ հանդիպում ա եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ակնկալելով, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի։

38 օրվա ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանը մի շարք պահանջներ ա ներկայացրել, որոնց բավարարման դեպքում «կյանքի ճանապարհը» կբացվի։

Հարց Արցախի իշխանությանը 1
Արդյո՞ք Ադրբեջանի որևէ պահանջ այդ ցանկից բավարարվելու համաձայնություն եք տվել։

Հարց Արցախի իշխանությանը 2
Արդյո՞ք ստացել եք միջազգային մակարդակում երաշխիք, որ ճանապարհը նորից չի փակվելու, եթե հանրայնորեն և պաշտոնական մակարդակում հնչեցված պահանջները չկատարվեն։

Հարց Արցախի իշխանությանը 3
Արդյո՞ք կա երաշխիք, որ նոր պահանջներ առաջ չեն քաշվի, եթե հայկական կողմը զիջի։

Հարց Արցախի իշխանությանը 4
Ո՞վ է կրում պատասխանատվությունը պայմանավորվածությունների և դրանց չկատարման համար։

Հարց Արցախի իշխանությանը 5
Ներիշխանական լարվածությունը կապ ունի՞ այդ բանակցությունների հետ, թե ոչ»։