Դեռ ինչքա՞ն եք ձեր ՔՊ խմբակցության պատգամավորներով շարունակելու զբաղվել ադրբեջանական քարոզչությունը մեր ժողովրդի վզին փաթաթելով․ Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Դեռ ինչքա՞ն եք ձեր ՔՊ խմբակցության պատգամավորներով շարունակելու զբաղվել ադրբեջանական քարոզչությունը մեր ժողովրդի վզին փաթաթելով:
Լավ, ձեր թիմում մեկը չկա՞` ասի` թարգե´ք ձեր էդ հակապետական գործունեությունը, այն էլ` այս օրհասական ժամանակ:
Մի հատ լսե´ք, իմացե´ք, թե էդ մարդիկ ոնց են պատկերացնում Հայաստանի ապագան»: