Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի պահպանումը նրա քաղաքական կարիերայի ավարտի սկիզբն է. Fox News-ի հաղորդավար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանումն ավտոտնակում նրա քաղաքական կարիերայի ավարտի սկիզբն է, կարծում է Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնը։

«Իրականում սա Ջո Բայդենի վերջի ակնհայտ սկիզբն է: Մենք չենք կարող դա ապացուցել: Ապագան անհայտ է, բայց այն պայծառ չի թվում», – հայտարարել է հաղորդավարը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարի օգնականները դեռևս գտնում են տարբեր վայրերում ամերիկացի առաջնորդի թողած «գաղտնի» նշումով փաստաթղթերի փաթեթներ։ Բայդենի օգնականները չեն ոչնչացնում ապացույցները, փոխարենը փաստաթղթերը ուղարկում են ԱՄՆ արդարադատության նախարարություն։

«Սա լավ նշան չէ»,- վստահ է լրագրողը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ներկայիս նախագահի նախկին աշխատասենյակում «գաղտնի» դասակարգված փաստաթղթեր են հայտնաբերվել։ Դրանք Բայդենի փոխնախագահ եղած ժամանակների են: Գաղտնի փաստաթղթերը պարունակում էին հետախուզական տվյալներ Ուկրաինայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի մասին։