Բայդենը մոտ 20 գաղտնի փաստաթուղթ է թողել տարբեր վայրերում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի ընդհանուր թիվը մոտավորապես 20 է, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով դաշնային իրավապահ մարմինների աշխատակցին։

Նրա տեղեկություններով, Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում ամերիկացի առաջնորդի նստավայրում հայտնաբերվել են 10-ից ոչ պակաս փաստաթղթեր, որոնք նշված են որպես գաղտնի։

Փենսիլվանիայի համալսարանի Բայդենի կենտրոնում, որտեղ հայտնաբերվել են մոտավորապես նույնքան խիստ կարևոր փաստաթղթեր, ի թիվս այլոց, հայտնաբերվել են հույժ գաղտնի ֆայլեր:

«Հույժ գաղտնի․  սա դասակարգման երեք հիմնական մակարդակներից ամենաբարձրն է՝ կոնֆիդենցիալ, գաղտնի և հույժ գաղտնի: Հույժ գաղտնի տեղեկության արտահոսքը կարող է առաջացնել «բացառիկ լուրջ վնաս»», – CBS News-ին մեջբերում է իրավապահ մարմինների իր աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ներկայիս նախագահի նախկին աշխատասենյակում «գաղտնի» դասակարգված փաստաթղթեր են հայտնաբերվել։ Դրանք Բայդենի փոխնախագահ եղած ժամանակների են: Գաղտնի փաստաթղթերը պարունակում էին հետախուզական տվյալներ Ուկրաինայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի մասին։