Իրանի նախկին պաշտոնյան մահապատժի է ենթարկվել

Իրանի արդարադատությունը մահապատժի է ենթարկել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Ալի Շամխանիի նախկին խորհրդական Ալիռեզա Աքբարիին, որը պաշտոնավարել է 1997 -2005 թթ․։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին շաբաթ օրը հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով դատական իշխանություններին։

Նրանց խոսքով՝ նախկին պաշտոնյան, որն ուներ երկքաղաքացիություն՝ իրանական և բրիտանական, մեղավոր է ճանաչվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության, ինչպես նաև կոռուպցիայի մեջ։ Միաժամանակ, ինքը՝ Աքբարին, հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները և պնդել, որ դրանք անհիմն են։

Ավելի վաղ BBC Broadcasting Corporation-ի պարսկերեն հրատարակությունը պնդում էր, որ նախկին պաշտոնյան բերման է ենթարկվել մոտ տասը ամիս առաջ, կալանավորման ընթացքում նրան խոշտանգել են։ Չորեքշաբթի Մեծ Բրիտանիան Իրանի իշխանություններին կոչ է արել մահապատժի չենթարկել Աքբարիին։