Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որտեղ ապաքինվում են ծանր վիրավորված զինծառայողները։

«Երևանի «Զինվորի տուն»-ը հոգ է տանում, վերականգնում և կրթում է 2020 թվականի հակամարտության հետևանքով տուժած զինվորներին, վերադարձնում նրանց ապագան և հույսը։ Մենք եկել ենք լսելու այդ զինվորներին և մեր համերաշխությունը հայտնելու նրանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Յաել Բրաուն-Պիվեն։