Գուտերեշը կոչ է արել երկրներին չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրներին խոստանալ չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին։

«Ես կոչ եմ անում բոլոր անդամ պետություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տեսլականին և արժեքներին, պահպանել միջազգային իրավունքը»,- ասել է Գուտերեշը:

Նա կոչ է արել երկրներին խաղաղ ճանապարհով լուծել վեճերը՝ առանց սպառնալիքի կամ ուժի կիրառման։ «Կոչ եմ անում ճանաչել և խթանել բոլոր մարդկանց հավասար իրավունքները։ Պարտավորվել չմիջամտել ներքին գործերին, ժողովուրդների ինքնորոշմանը և անդամ երկրների ինքնիշխան իրավահավասարությանը»,- ընդգծել է նա։

Գուտերեշը հույս է հայտնել, որ անդամ երկրները կաջակցեն ՄԱԿ-ի ջանքերին՝ ուղղված օրենքի գերակայությանն ամենուր, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում։