Մարդ ի՞նչ երևակայության տեր պիտի լիներ, պատկերացնելու համար, որ Հայաստանի պաշտոնական հեռուստաալիքը չի հաղորդելու շրջափակված Արցախից վարվող հեռուստակամուրջը. Աշոտ Ոսկանյան

Դիվանագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդ ի՞նչ երևակայության տեր պիտի լիներ՝ 88-ի արցախյան պայքարի օրերին պատկերացնելու համար, որ 2023-ին անկախ Հայաստանի պաշտոնական հեռուստաալիքը չի հաղորդելու շրջափակված Արցախից վարվող հեռուստակամուրջը, և որ հայաստանյան հասարակության մեծ մասը խորապես թքած է ունենալու այդ հանգամանքի վրա»։