Մեր հայ դաշնակիցներին աջակցելու ժամանակն է. Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտնել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի հավաք են անցկացրել։ Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ երեկոյան մենք բոլորս համախմբված էինք Ազգային ժողովի առաջ՝ պահանջելու ուժեղ գործողություններ Ադրբեջանի դեմ՝ վերջ դնելու Հայաստանի և Արցախի դեմ այս հարձակումներին։ Արտակարգ ժամանակ է։ Ժամանակն է անմնացորդ աջակցության մեր հայ դաշնակիցներին»: