ՀՅԴ ԳՄ նախագահը ստացել է վկայի կարգավիճակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը  գրում է.

«Այսօր առավոտյան ուժային կառույցների կողմից իրականացված գործողությունների շրջանակներում ուժային կառույցների ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահի բնակարան։ Այս պահին ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահը գործի շրջանակներում ստացել է վկայի կարգավիճակ։

Կան բերման ենթարկված ՀՅԴ կուսակցության ևս 3 անդամներ։ Գործով զբաղվում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը»։