Կանանց ծառայությունն իրականացվելու է կամավորության հիմունքներով. Արման Սարգսյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունում քննարկվում է կանանց՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը:

«Դրա պատճառներից մեկը կանանց ակտիվության ցուցաբերումն է մարտական հրաձգության դասընթացներին. մեծ գոհունակությամբ և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին, դրական արդյունքներ են ցուցաբերել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նրա խոսքով, խնդիր է դրված կանանց` Զինված ուժերում դրական լուման ներդնելու հարց, խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է, այն կանանց, որոնք ցանկություն և հնարավորություն ունեն իրենց նպաստը բերելու Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։
Նա հայտնեց, որ կանանց ծառայությունը կամավորության հիմունքներով է իրականացվելու. «Միգուցե այս պահին  իրավական առումով ճիշտ չընկալվի, քանի որ մեզ մոտ պարտադիր է զինծառայությունը։ Դրա համար էլ որոշակի իրավական գործընթաց անցնելուց հետո կներկայացվի հանրության դատին»: