Կարմիր խաչն այսօր Արցախից Հայաստան է տեղափոխել 3 բուժառուի

Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Դեկտեմբերի 19-ից ի վեր Արցախից ՀՀ տարբեր ԲԿ-ներ են տեղափոխվել 13 հիվանդներ։