Ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքվում տաքանալու․ նրանց տեղում զինվորներ են․ Le Figaro-ի փոխտնօրեն

Le Figaro-ի փոխտնօրենն ահազանգում է. Արցախում -10° է, մթերային խանութները դատարկ են

Le Figaro-ի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ Բյուսոնը «Թվիթերի» իր միկրոբլոգում հրապարակել է Լաչինի միջանցքից լուսանկարներ և գրել.

«Մինչև -10° ջերմաստիճանի պայմաններում ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքվում տաքանալու։ Նրանց տեղում զինվորներ են:  Դիմակները պատռվել են. Լաչինի միջանցքի արգելափակումը (28 օրով) իսկապես պատերազմի առաջին արարն է Արցախի հայության դեմ»։

Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցքը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։