Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով. ԱՆ

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայումս հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։