Լեհաստանը Գերմանիային և Ֆրանսիային կոչ է արել «արմատապես թուլացնել Ռուսաստանը»

Լեհաստանը փորձում է ՆԱՏՕ-ի գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային և Ֆրանսիային, համոզել, որ անհրաժեշտ է Ռուսաստանին արմատպես ​​թուլացնել, գրում է Die Welt-ը՝ հղում անելով Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ​​աղբյուրին։

Վարշավան հայտարարում է Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարի հաստատման անթույլատրելիության մասին.

«Մենք ձգտում ենք ոչ թե ռուսական պետության կործանմանը, այլ Ռուսաստանի թուլացմանը, որն այդ երկրին կզրկի գործելու հնարավորությունից և Եվրոպայում  մի քանի տասնամյակ խաղաղություն կապահովի»,- ԱԳՆ անանուն աշխատակցի խոսքն է մեջբերում պարբերականը:

Լեհ դիվանագետի խոսքով՝ նպատակը «Ռուսաստանին մեկընդմիշտ զսպելն է»։ «Մենք չենք կարող էժան փոխզիջման գնալ։ Ռուսաստանի պայմաններով հրադադարը կհանգեցնի միայն ռազմական գործողությունների ժամանակավոր դադարի, որը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը նորից չի հավաքել իր ուժերը։ Իսկ դա մեր շահերից չի բխում»,- ասել է անանուն աղբյուրը: