«ՌԻԱ Նովոստի»-ի ֆոտոշարքը պաշարված Արցախի մայրաքաղաքից

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք ադրբեջանցիների կողմից արդեն 19 օր պաշարման մեջ գտնվող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից։

Լուսանկարները տարբեր օրերին արել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ 

Հիշեցնենք, որ 19-րդ օրն է՝  Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։