Էգեյան ծովում ուժ կիրառելու Թուրքիայի սպառնալիքն անընդունելի է. Հունաստանի ԱԳՆ

«Եթե ձեզ մի բան դուր չի գալիս, և դուք բռնության սպառնալիքներ եք հնչեցնում, դա մեզ վերադարձնում է այլ դարաշրջան: Մեր տարածաշրջանն անկարգությունների կարիք չունի», – ասել է Հունաստանի ԱԳՆ խոսնակ Յորգոս Արնաուտիսը:

Նա նշել է, որ Անկարան վերջապես պետք է հասկանա, որ կան կանոններ, որոնց հետևում են բոլոր քաղաքակիրթ պետությունները։