Սիրիայի ԱԳՆ-ը դատապարտել է ուկրաինական հակամարտության «ձգձգումը» ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից

Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը՝ ուղղված ուկրաինական հակամարտությունը երկարաձգելուն, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեքդադը ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղիները, ինչպես նաև այն մարտահրավերների մասշտաբները, որոնք աշխարհին առաջադրում են արևմտյան երկրների քաղաքականությունն ու գործելակերպը:

«Ալ-Մեքդադն ընդգծել է Սիրիայի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան արշավների դատապարտումը, ինչպես նաև նրա ազգային անվտանգությունը խաթարելու փորձերը… Սիրիացի նախարարը նաև դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը՝ ձգձգելու Ուկրաինայում հակամարտությունը սեփական եսասիրական շահերից ելնելով»,- հաղորդագրության մի հատված մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։