Էլի մի թրքություն․ քաղաքագետ

  • Այսօր թշնամի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ, որովհետև թեպետև նրանք Հայաստանում են տեղակայվելու, սակայն դա Ադրբեջանի շահերին էլ է վերաբերում։
  • Սա այն է, ինչի մասին ես և գործընկերներս զգուշացնում ենք 2020 թ․ նոյեմբերի 10-ից, որ Ադրբեջաանը ոչնչի առաջ կանգ չի առնելու, մինչև չվերացնի Հայաստանը։ Իսկ որպես հայտարարություն՝ սա միջամտություն է երկրի ներքին գործերին և ինքնիշխան որոշումների կայացմանը։
  • Վստահեցնում եմ ձեզ, որ իբր ինքնիշխանության դիրքերից հանդես եկող ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները սրա դեմ որևէ քայլ չեն անելու։ Անգամ եթե մի հատ տրամվայի տակ ընկած հայտարարություն տարածի դե-ֆակտո ԱԳՆ-ն, դրանով էլ ամեն ինչ կսահմանափակվի։ Ասենք՝ հանրության շրջանում այնպիսի մոբիլիզացիոն ագրեսիա չի գեներացվի, ինչպես արվում է Ռուսաստանի դեպքում։
  • Ինչո՞ւ։ Որովհետև գաղափարական-ստրուկտուրալ ծագմամբ սրանք թուրքական էլիտա են, դրա համար իրենց համար Ադրբեջանը թշնամի չէ, իսկ Ռուսաստանը թշնամի է։
  • Վաղը՝ ժ․ 15։00-ին, Մատենադարանի մոտից երթ դեպի ՀՀ դե-ֆակտո կառավարության նստավայր։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից