Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին շուրջ 18 մլն դրամի հագուստ է բաշխվել

Շիրակի մարզպետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի համագործակցությամբ Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին բաշխվել է շուրջ 18 մլն դրամ գումարի հագուստ։

Մարզպետարանից հայտնում են, որ ստացված հումանիտար օգնությունը նպատակային և հասցեական լինելու համար՝ Շիրակի մարզպետարանը տրամադրել է մարզի 6 համայնքներին, համայնքներն ըստ կարիքների իրականացրել են բաշխումը, որից հետո հաշվետվությունը ներկայացնելու են մարզպետարան։