Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարներին շիլա, պանրահաց և ծովախեցգետնով ձիթաբլիթներ են հյուրասիրել

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Պետերբուրգ մեկնած ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշի կերակրացանկում ընդգրկված են մի քանի տեսակի շիլաներ, թարմ կաթնաշոռ հատապտուղներով, ծովախեցգետնով ձիթաբլիթներ և պաշոտ եղանակով պատրաստված ձու, շոռաբլիթներ թթվասերով, «Երեք շոկոլադ» կարկանդակ և բալի օշարակ գլինտվեյնից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ամեն մեկը կարող էր կերակրատեսակ ընտրել ըստ իր ճաշակի։ ԱՊՀ երկրների ղեկավարներին առաջարկվել են «Հինգ ամբողջահատիկների» շիլա, հնդկաձավարի շիլա կամ բրնձի շիլա չամիչով։