Ուկրաինայի զինված ուժերը առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում են ռուսական զորքերին. լեհական լրատվամիջոցներ
Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են դժվարին պայմաններում, ուստի առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում են ռուսական զորքերին, գրում է լեհական Niezależny Dziennik Polityczny թերթի մեկնաբան Յացեկ Տոխմանը։
«Զինվորներն ապրում են սարսափելի պայմաններում և զանգվածաբար մահանում են՝ հիմնականում սեփական հրամանատարների մեղքով, ինչպես նաև տեխնիկայի, սննդի, դեղորայքի և վառելիքի բացակայության պատճառով։ Բնականաբար, քաղցած ու ապակողմնորոշված ուկրաինացի զինվորները, որոնց անսարք զենքեր են տվել, հանձնվում են ցանկացած հնարավորության դեպքում»,- ասվում է հոդվածում։
Տոխմանը կարծում է, որ Կիևը և Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը մտադիր են ավելի կոշտ օրենք ընդունել դասալիքների մասին հենց մարտական գոտում բանակի ծանր իրավիճակի պատճառով։ Նրա կարծիքով՝ ուկրաինացի զինվորականները ամբողջովին բարոյալքված են և ապակողմնորոշված։
Հեղինակը նշում է, որ պատժիչ նոր միջոցը բացասաբար կանդրադառնա Ուկրաինայի զինված ուժերի շարքերում տիրող իրավիճակի վրա։ Ըստ Տոխմանի՝ դա թույլ կտա ոչ կոմպետենտ հրամանատարներին շանտաժի ենթարկել ենթականերին և ցանկացած անմարդկային հրաման տալ։