Տարածաշրջանում կարող է լինել խաղաղություն, բայց ոչ հիմա․ փորձագետ

Տարածաշրջանում կարող է լինել խաղաղություն, բայց ոչ հիմա։

Հիմա չի լինի խաղաղություն, քանի որ դա չի ուզում ոչ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, ոչ էլ առավել ևս տարածաշրջանում ազդեցության ոլորտները դեռևս վերջնական և հիմնովին չգծած խաղացողները։

Սակայն սա չի նշանակում, որ լինելու է պատերազմի թատերաբեմ։ Այ սա կախված է մեազնից, այո, ուղիղ մեզանից։ Եթե մենք մեր քաղաքականության հիմքում դնենք բանակը, եթե դնենք սպառազինության արդիականացումը , ապա պատերազմն անցնելու է առավել պասիվ փուլ և հնարավոր է հենց այդ ճանապարհով, առանց որևէ ակտիվ գործողությունների , ժամանակի ընթացքում հասնենք խաղաղության։

Իսկ եթե շարունակենք զբաղվել ինքնախաբեությամբ, ինքներս անընդհատ կրկնենք խաղաղություն, խաղաղություն և հավատանք դրան, ապա ռազմաական ակտիվ գործողությունները, տնտեսական շրջափակումները, և ընդհանրապես մեր պետության վրա ճնշումները ավելի են ուժեղանալու․․․

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից