Այսպիսի գեոպոլիտիկ դեգրադացիայի ոչ մի պետություն վերջին տարիներին չի ենթարկվել

Հիշում էք, չէ՞, որ հայավարի, հպարտությամբ ու մի քիչ լոպազացած, Լաչինի ազատագրման հետ կապված մի պատմություն էինք պատմում իրար եւ օտարներին, թե ինչպես ՄԱԿ ԱԽ նիստին ֆրանսերեն թարգմանությամբ ստացվել էր, որ հայերը 1992 թվականին գրավել են Չինաստանը («Hier l’armée de l’Arménie a occupée la Chine»)։

Հիշո՞ւմ եք, չէ՞։ Հավես էր, չէ՞։ Հպարտ էիք, չէ՞։

Հիշո՞ւմ եք, չէ՞, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ Լաչինը մնում էր հայկական (անգամ Ալիևն էր դա խոստովանել)։

Դե հիշեցնեմ նաև, որ երկու տարի առաջ կապիտուլյանտը գրչի հարվածով Լաչինի շրջանը հանձնեց Ադրբեջանին։

Այս տարի բանավոր ու թաքուն պայմանավորվածությամբ Լաչին քաղաքը նվիրեց թշնամուն։

Իսկ 30 տարի անց ազգովին ընկած քննարկում ենք նույն ՄԱԿ ԱԽ նիստը Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու հարցով քննարկումը լավն էր թե չէ։

Այսպիսի գեոպոլիտիկ դեգրադացիայի ոչ մի պետություն վերջին տարիներին չի ենթարկվել։ Հիրավի, աննախադեպ ենք․․.

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից