ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավորը՝ կարգուկանոն ապահովելու համար. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուս խաղաղապահների կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասին, լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում նրանք անում են հնարավոր ամեն բան՝ ապահովելու համար կարգը և հանդարտությունը և գործում են բացառապես ստորագրված համաձայնագրերին համապատասխան, գրել է «Газета»-ն։

«Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը, որպեսզի ապահովեն կարգն ու հանդարտությունն այն տարածքներում, որտեղ իրենք աշխատում են։ Նրանք գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն ու տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի քննարկել այս թեման հայկական կողմի հետ։