Ադրբեջանցիները չեն թույլատրել ռուս խաղաղապահների ավտոշարասյանը անցնել Լաչինով. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերում ներկայացրել է տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիներին, խնդրում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք ռուս խաղաղապահների ավտոշարասյան համար։

«Մերժվելով նա հրամայում է շրջվել և հետ գնալ։
Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», – կից հավելել է Գեղամ Ստեփանյանը: