Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ԱՀ առողջապահության նոր նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր  ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին:

Արցախի կառավարությաւնից հայտնում են, որ պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու համար:

Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին ՝ վստահություն հայտնելով,  որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար: «Ունենք ճգնաժամ, ունենք շրջափակում, որը մեծ ազդեցություն է թողնում ոլորտի վրա, և պետք է կարողանանք լուծել սուր խնդիրները, ինչպես նաև  համակարգային փոփոխություններ իրականացնել: Բոլորս պետք է աշխատենք որպես մեկ թիմ,  քանի որ  այս  խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն թիմային աշխատանքով»,-նշել է պետնախարարը: