Ուրուգվայի Սենատն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ուրուգվայի սենատը կոչ է անում Ադրբեջանին կատարելու իր միջազգային պարտավորությունները։ Այս մասին նշված է Սենատի թվիթերյան գրառման մեջ։

«Քիչ առաջ Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ քվեարկեց մի հռչակագրի, որով կոչ է անում Ադրբեջանին «կատարելու իր միջազգային պարտավորությունները և ապահովելու ազատ տեղաշարժը Արցախ-Հայաստան կապող միջանցքով՝ վերջ դնելով ոտնձգություններին բնակչության նկատմամբ»։

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: