ՄԱԿ ԱԽ-ում երեկվա քննարկումը հստակ մատնանշում է միջազգային կոնսենսուսը․ Արարատ Միրզոյան

ՄԱԿ Անվտանգության խորհրդում երեկվա քննարկումը հստակ մատնանշում է Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միակամ և ոչ երկիմաստ միջազգային կոնսենսուսը։ Այս մասին «Թվիթերի» իր էջում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ կապը պետք է վերականգնվի»,–գրել է նա։