Ռուսաստանում պայթել է դեպի Եվրոպա ձգվող գազատար, նախնական տվյալներով՝ կա երեք զոհ

Չուվաշիայում պայթյուն է որոտացել Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարի վրա:

ՌԴ ԱԻՆ-ից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ Յամբախտինո գյուղի մոտ՝ Չեբոկսարիից մոտ 50 կիլոմետր դեպի հարավ, տեղի է ունեցել արտահոսք, որին էլ հաջորդել է հրդեհ ստորգետնյա գազատարում։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել շինմոնտաժային աշխատանքների ժամանակ։

Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ գազատարը ռուսաստանյան կապույտ վառելիքը Սիբիրից Եվրոպա է հասցնում Ուկրաինայի տարածքով։ Խողովակաշարը հատում է ռուս-ուկրաինական սահմանը Կուրսկի շրջանի Սուդժա կայարանի մոտ։

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է երեք զոհի և մեկ վիրավորի մասին։