Ադրբեջանը 120 000 մարդու պատժում է հայ լինելու համար. սա ցեղասպանական ծրագիր է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդման հյուրը  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանն է։

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին»  Կոնվենցիայում նշված է․ «Ցեղասպանություն է որևէ խմբի՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»: Եվ այսօր այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը Արցախի դեմ՝ ցեղասպանական գործողություններ են։ Ադրբեջանը 120 000 մարդկանց պատժում է հայ լինելու համար:

Արմեն Մարությանը, մասնավորաբար, ասել է․

  • Արհեստականորեն ստեղծված Ադրբեջանն իր հայտնվելուն պես դրսևորել է ցեղասպանական վարք հայ ժողովրդի նկատմամբ։ Լավ գիտենք, որ այս պետությունը 1918-ին ստեղծվեց թուրքական սվինների վրա,  Նուրի փաշայի արշավանքի հետևանքով։ Չնայած հայկական ուժերի բավականին երկար դիմադրությանը, թուրքերը կարողացան 1918-ի սեպտեմբերին գրավել Բաքուն և իրականացրին Բաքվի հայերի կոտորածը։ Սա առաջին ցեղասպանական արարն էր։
  • 1905-1906 թթ․ ապագա ադրբեջանցիները, որոնք այն ժամանակ համարվում էին կովկասյան թաթարներ կամ կովկասյան թուրքեր, այդ ցեղախումբը հարձակում էր իրականացնում հայկական գյուղերի վրա, կազմակերպում  կոտորածներ։ Ու միայն հայկական ֆիդայական ջոկատներից ստանալով  պատասխան հակահարված՝ կանգնեցրին իրենց ցեղասպանական գործողությունը։
  • 1919-1920 թթ․ ադրբեջանցիները իրականացրել են Շուշիի հայերի կոտորածը։ Երբ 1988-ին սկսվեց արցախյան շարժումը, Ադրբեջանը ցեղասպանական պատասխան տվեց հայ ժողովրդին՝ իրականացնելով Սումգայիթի, Գանձակի, Բաքվի հայերի ջարդերը։ 1993-ին էլ Մարաղա բնակավայրում տեղի ունեցավ հայ բնակիչների կոտորածը։ Հիշենք  2016-ին Թալիշի դաժան դեպքերը․ ադրբեջանցի զինվորականների ոճրագործությունը արցախցի տարեցների հանդեպ։
  • 44-օրյա պատերազմի ժամանակ դարձյալ Ադրբեջանը Արցախի բնակչության դեմ իրականացրեց ֆոսֆորային, կասետային ռումբեր, արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ օգտագործելը պատերազմական հանցագործություն էր։ Եվ այսօր մենք չպետք է զարմանանք Ադրբեջանի գործողություններով, այս երկիրը ի ծնե-ի բնե եղել է ու կա ցեղասպան պետություն։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։