Ուկրաինական հակամարտությունը կավարտվի կամ Ռուսաստանի հաղթանակով, կամ աշխարհի կործանմամբ

 

Եթե, իհարկե, դավաճանները Ռուսաստանը ներսից չկործանեն

 

Ըստ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Ուկրաինայում հակամարտությունը «համաշխարհային պատերազմ» է և շուտով չի ավարտվի։ Այս տեսակետը նա, ТАСС-ի փոխանցմամբ, արտահայտել է իսպանական ABC թերթում կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։

Դե, եթե Ուկրաինական հակամարտությունը համաշխարհային պատերազմ է, ուրեմն կարելի է ասել, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսված է:

«Ես չեմ տեսնում (հակամարտության) վերջը կարճաժամկետ հեռանկարում, քանի որ սա համաշխարհային պատերազմ է»,- նշել է նա:

«Արդեն մի քանի ձեռքեր ներգրավված են պատերազմի մեջ,- կարծում է Ֆրանցիսկոսը:- Կան շատ շահեր»:

Հռոմի պապը դժգոհել է, որ Ուկրաինայում խաղաղության իր կոչերը, որոնցով ինքը չի հոգնում հանդես գալուց, «չեն լսվում»։

Դեռ դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր` Զելենսկին գիտե, որ Ուկրաինայում ռազմական գործողություններն իր ցանկության դեպքում կարող են ավարտվել վաղը։ Զելենսկին դա հիմա էլ գիտե, բայց նա ԱՄՆ-ի և իրենց երկուսի ետևում կանգնած գլոբալիստների, ջհուդամասոնների ծրագիրն է կատարում կամ փորձում կատարել: ԱՄՆ-ը չի էլ թաքցնում, որ դեմ է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին ու հակամարտության ավարտին: Ահավասիկ…

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը դեկտեմբերի 16-ին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է` Սպիտակ տանը կարծում են, որ Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններ սկսելու պահը դեռ չի եկել։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուրբաթ օրն ասել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է երկար ձգվել, բայց «այն կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ»։ Միևնույն ժամանակ, ըստ Ստոլտենբերգի, ցանկացած որոշում պետք է ապահովի «Ուկրաինայի հաղթանակը՝ որպես ինքնիշխան, անկախ պետության»։

Այլ կերպ ասած` ՆԱՏՕ-ն ու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը թելադրող, նրա հիմնական դերակատար ԱՄՆ-ը բանակցությունները և ուկրաինական հակամարտության ավարտը տեսնում են միայն Ուկրաինայի հաղթանակով ու Ռուսաստանի պարտությամբ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձյալ նույն օրը` դեկտեմբերի 16-ին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ լսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու կոչեր, բայց դրանցում ոչ մի իմաստ չի տեսնում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես հայտնի է, հրամանագիր է ստորագրել Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության վերաբերյալ: Զելենսկին հոկտեմբերի 4-ին ուժի մեջ է մտցրել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին։

Հասկանալով, որ Ջեյք Սալիվանը, Յենս Ստոլտենբերգը և Զելենսկին հաստատել կամ, ավելի ճիշտ, վերահաստատել են բանակցություններից ու հակամարտության դադարեցումից հրաժարվելու ԱՄՆ-ի, Արևմուտքի և Ուկրաինայի քաղաքական դիրքորոշումը, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը դեկտեմբերի 17-ին փորձել է ուկրաինական հակամարտության շուրջ խաղաղ կարգավորման բանակցությունների բացակայության մեղքը գցել Ռուսաստանի վրա քանի որ, ըստ նրա, հենց Ռուսաստանը տրամադրված չէ դրանք վարելու։ PBS-ին տված հարցազրույցում նա ասել է.

«Հակամարտությունների մեծ մասն ավարտվում է բանակցություններով, սակայն դա պահանջում է լրջություն այս դեպքում` Ռուսաստանի կողմից։ Այն, ինչ մենք չենք տեսնում: Մեր գնահատմամբ՝ ռուսները լուրջ չեն վերաբերվում իրական բանակցություններին» ։

Մինչդեռ, Զելենսկին համեմատաբար վերջերս ասել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու միակ միջոցը ռուսական զորքերի դուրսբերումն է 1991թ. սահմաններ։ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, մեկնաբանելով այս խոսքերը, ասել է, որ Զելենսկին Ուկրաինայում խաղաղության կարիք չունի։

Կոնստանտինովի այս դիտարկումը միանգամայն ճիշտ է, որովհետև Զելենսկին անհնարինի պահանջ է առաջադրում, այսինքն` Դոնբասի հանրապետությունները և Ղրիմը նույնպես ուզում է խլել Ռուսաստանից ու վերադարձնել 1991թ. եղած Ուկրաինայի նախկին կազմ, ինչն անհնար է:

ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի քաղաքական գործիչներից և Զելենսկուց բացի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը նույնպես դեմ է արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարի հաստատմանը: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ,Բերբոքը կիրակի օրը հայտարարել է «Bild am Sonntag» թերթին։ Միաժամանակ նա հայտարարել է, որ հույս չունի, թե հրադադարը հնարավորինս շուտ կհաստատվի։ Նկատենք` իբր թե ուզում են հուսալ, ձգտում են հրադադարի, բայց հույս չունեն… Դե, Եվրոպայի պոռնկական քաղաքականությունը մեզ վաղուց է ծանոթ:

Արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ վարում են առճակատման քաղաքականություն, գնալով սրում են լարվածությունը, խորացնում Ուկրաինական հակամարտությունը, ինչը բնավ չի համապատասխանում մարդկության հիմնարար շահերին: ԱՄՆ-ի գլխավորած հավաքական Արևմուտքի նպատակը ՌԴ-ն, որպես պետություն, կործանելն է, առնվազն` Պուտինի վարչակարգը տապալելը և Ռուսաստանը խամաճիկ, վասալ, իր կամքն անվերապահորեն կատարող «պետության» վերածելը:

Որքան էլ ԱՄՆ-ը, նրա գլխավորած հավաքական Արևմուտքը և Զելենսկին պատրաստ են Ռուսաստանի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացի զինվորը, մինչև վերջին օտարերկրյա վարձկանը, Ռուսաստանն այս պատերազմում կա՛մ հաղթելու է, կա՛մ Երրորդ համաշխարհային պատերազմը, որը ներկայումս ընթանում է հիբրիդային ու պրոքսի պատերազմների ձևով, վերածվելու է Ռուսաստանի և Արևմուտքի միջև բացահայտ, անմիջական ու լայնամասշտաբ ռազմական բախման` միջուկային զենքի զանգվածային կիրառմամբ, ինչը նշանակում է, որ այն ավարտվելու է աշխարհի կործանմամբ:

 

Արթուր Հովհաննիսյան