ՄԱԿ-ի գրասենյակն ընդամենը ձեր նամակը կփոխանցի «ա» կետից «բ» կետ ու վերջ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, պատմաբան Արամ Մկրտչյանն է։

Արամ Մկրտչյանը, մասնավորաբար, ասել է․

  • ՀՀ արտաքին գերատեսչությունը զրո աշխատանք է իրականացնում Արցախի Հանրապետության շահերը ապահովելու, 120 000 արցախահայության իրավունքները պաշտպանելու համար։ Հույս կապել, թե ՀՀ-ից որևէ գործնական քայլեր կլինեն, չկա, քանի որ Հայաստանի այս ղեկավարները  հրաժարվել են դիտարկել Արցախի տարածքը որպես ՀՀ մաս և մերժում են Արցախի Հանրապետություն գոյությունը որպես առանձին իրավունքի սուբյեկտ։
  • Մնում է ներազդել միջազգային կառույցների վրա, քանի որ չկա այլ տարբերակ։
  • ՀՀ-ը պառկած է զոհասեղանին ու խնդիր է, թե ինչ միջամտություն կունենան «բժիշկները»։
  • Նրանք, ովքեր ՀՀ-ում որոշակի գործողություն են իրականացնում հասարակական դաշտում՝ ես ողջունում եմ։ Բայց որևէ ակնկալիք չունեմ այդ միջոցառումներից, ընդամենը դրսում, սփյուռքում մենք տենում ենք, որ կա պայքարող, ու դա կարևոր է։
  • Միջազգային հանրությունը ՀՀ-ին դիտարկում է Խորհրդային Հայաստանի ձևաչափով։ Այսինքն, բոլոր խնդիրները, որ առնչվում են մեզ, վերջում Արևմուտքը համաձայնեցնում է ՌԴ հետ։ Իրենք պաշտպանում են անդրկովկասյան սահմանները՝ գծված Ստալինի կողմից։ Եվ երբ Պրահայում հայտարարվեց, թե 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով պետք է լուծվեն խնդիրները, սա նշանակում է, որ նրանք Հայաստանը դիտարկում են առանց Արցախի։ Նրանք կառաջարկեն Արցախի բնակչությանը կքել Ադրբեջանի տարածքը, սա է իրականությունը, ինչը մենք փորձում ենք էմոցիաներով շրջանցել։ Եթե ցանկանում ենք խնդրի լուծում, ուրեմն, պետք է դիվանագիտական կորպուսը փոխի իր արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվի Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարելուց․այլ տարբերակ չունենք։ Եկող նոր իշխանությունը պետք է հրաժարվի Փաշինյանի ստորագրած փաստաթղթերից։
  • Արևմուտքը հայ-ադրբեջանական հակամարտության հիմքում չի տեսնում մարդու իրավունքը։ Քանի դեռ այս խնդիրը չի բարձրացվում՝ լուծում չի լինելու։ Մեր խնդիրը տեղափոխում են հումանիտար տարածք՝ առանց մարդու իրավունքների։
  • Գործ ունենք 100 տարում պարբերաբար կրկնվող իրողության հետ, երբ մեր տարածաշրջանում խնդիրները լուծվում են  հայկական իրավունքների զիջմամբ։
  • Ռուբեն Վարդանյանն ստանձնել է որոշակի պարտականություններ Արցախի հարցում, և նա հնչեցրել է մի քանի անկյունաքարային մտքեր, մասնավորաբար ասել է՝ մենք մեր պապերի հողերն ենք պաշտպանում։ Ու հիմա հարկավոր է, որ մենք պաշտպանենք Ռուբեն Վարդանյանին։ Եթե սփյուռքը ցանկանում է Արցախի ճանաչում,  ուրեմն, պետք է  օժանդակի  Վարդանյանին, ով անջատում է Արցախը Ադրբեջանից։
  • Ռուբեն Վարդանյանին ԱՄՆ-ը ու ՌԴ-ն ընդունել են որպես հավասար խաղացողի։ Նա Հյուսիսի ու Արևմուտքի համար ընդունված գործիչ է։
  • Աշխարհը կառավարվում է երեք կենտրոննեից՝ Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, ԱՄՆ։ Մենք այս երեք կողմերի հետ պետք է կարողանանք ճիշտ հարաբերվել։ Ինձ համար չկա Արևմուտք, ինձ համար կա ռուսական, անգլիական ու ամերիկյան քաղաքականություն, մնացածները ենթակայություններ են։
  • ՄԱԿ-ի գրասենյակն ընդամենը ձեր նամակը կփոխանցի «ա» կետից «բ» կետ ու դրանով իր աշխատանքը ավարտված կհամարի։
  • Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարը եկել էր Երևան, հանդիպել Փաշինյանի հետ, մենք չգիտենք, թե ինչ են քննարկել, բայց որ եկել է, նշանակում էր՝ եկել է փաթեթով։ Այն կա՛մ կծառայի հայ ժողովրդի օգտին, կա՛մ կծառայի հայ ժողովրդի դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։