Երեկ ադրբեջանցիները սկսել էին հավաքել վրանները, սակայն Մուրի այցին զուգահեռ՝ դադարեցրին
Երեկ պաշտոնական այցով Երևան էր ժամանել բրիտանական հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, որին ընդունել էր Նիկոլ Փաշինյանը: Այս փաստը երեկ գրեթե անտարբերության մատնվեց հայաստանյան քաղաքական և հանրային լայն շրջանակների կողմից, ինչը մեզ մոտ հաճախ է պատահում առավել կարևոր հարցերի պարագայում։ Թե ինչու է այս պահին կարևոր այս այցը, կհասկանանք` ուսումնասիրելով Ռիչարդ Մուրի կենսագրության որոշ դրվագներ։
2003-2005 թվականները գործուղված է եղել Թուրքիա: Երկու տարի ապրել և աշխատել է Ստամբուլում: Ազատ տիրապետում է թուրքերենին, ըստ տարբեր տեղեկությունների՝ մայրենի լեզվին համարժեք:
«Այլընտրանքային նախագծեր խումբ»