Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցելու իմաստ չի տեսնում

Վլադիմիր Զելենսկին մի շարք երկրներից Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու կոչեր է լսում, բայց դրանում իմաստ չի տեսնում։ Նման հայտարարություն նա արել է ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես գիտեմ, որ որոշ մարդիկ առաջարկում են, որ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ նրա հետ (Վլադիմիր Պուտինի հետ), բայց ես չգիտեմ, թե ինչ պետք է քննարկենք: Նա ցանկանում է մի աշխարհ, որը կհամապատասխանի իրերի մասին իր տեսլականին, բայց մեր տեսլականը բոլորովին այլ է»,- նա ասել է ֆրանսիացի լրագրողներին տված հարցազրույցում։

Զելենսկին նաև քննադատորեն է վերաբերվում Կիևի և Մոսկվայի միջև երկխոսության միջնորդ դառնալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը։

«Չեմ կարծում, որ Պուտինի հետ Մակրոնի բանակցություններն արդյունքի կբերեն»,- ասել է նա։

Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ ազդանշաններ է ստանում Ուկրաինայի արևմտյան գործընկերներից, որ Ռուսաստանը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել և առաջարկել է հանրային ձևաչափ:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վաշինգտոնը, ցանկության դեպքում, կարող է ազդել Կիևի վրա՝ ուկրաինական կողմի ավելի համագործակցային լինելու տեսանկյունից։