Դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ

Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:

Հարգելի արցախցիներ, ստեղծված իրավիճակով պայմանավորված Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով:

Խնդրում և հորդորում ենք անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով:

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով