Մենք էս ուրացողների պես Եռաբլուրը չենք ուրացել, մենք Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի ժառանգներն ենք (տեսանյութ)

Այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Մենք անկախ ու ինքնիշխան Հայաստանի, հայկական Արցախի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ժառանգներն ենք։ Ու ինչքան էլ սրանք ասեն, թե թուրք լինելուց չեն վիրավորվում ու Ալիևից ավելի լավ հիմնավորեն, թե Արցախը Ադրբեջանինն է, Լաչինի միջանցքի հարցն էլ գցեն ռուսների գրպանը, մենք ասում ենք, աշխա՛րհ, Հայաստանում կան մարդիկ, ուժեր, որոնք թքած ունեն սրանց չարժեքների վրա, որոնք անգլոսաքսոնական, թուրքական ու ՆԱՏՕ-ական չարժեքների ջատագովներն են»։

Մանրամասները՝ տեսանյութում