Բրիտանացիները Արցախի հանքերն են ուզում

Բրիտանական ընկերությունը կդիմի դատարան ընդդեմ արցախահայության Բրիտանական Anglo-Asian Mining Plc ընկերությունը, որը զբաղվում է Ադրբեջանում ոսկու, արծաթի եւ պղնձի արդյունահանումով, կդիմի միջազգային դատարան՝ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ «Գըզըլբուլաղ» հանքի «անօրինական շահագործման» հայցով։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը` օգտագործելով ադրբեջանական տերմինոլոգիան։

Դեռեւս պարզ չէ, թե հայցվոր կողմը կլինի Anglo-Asian Mining Plc-ն, թե՞ նաեւ ադրբեջանական կառավարությունը, սակայն միջազգային դատարան դիմելու հարցը ադրբեջանական օրակարգում է։ Բրիտանական ընկերությունում հույս ունեն, որ քաղաքական հարցերը շատ արագ կերպով կկարգավորվեն եւ իրենք արդեն ամենամոտ ապագայում կսկսեն «Գըզըլբուլաղ» հանքում համապատասխան աշխատանքների իրականացումը, որը նախատեսված է ընկերության եւ ադրբեջանական կառավարության միջեւ կնքված համաձայնագրով։ Նույնը վերաբերում է նաեւ «Դերմիրլիին»։

Կան տեղեկություններ, ըստ ադրբեջանական մամուլի, որ հայկական կողմը այստեղ արդյունահանել է մինչեւ 35 հազար ունցիա ոսկի տարեկան կտրվածքով, որը կազմում է մեկ տոննա։ Հանքի բաց շահագործումը, ըստ բրիտանական ընկերության, կարող է հանգեցնել լրջագույն բնապահպանական խնդիրների։

 

Աղբյուր՝ hraparak.am