Քննարկվում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը․ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

«Ձեռնարկած քայլերի մասին կհայտնենք լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ։