Նման գործելաոճը պանթյուրքական ռասիզմ դավանող այս բարբարոս վարչախմբի և համար ամենևին նոր չէ․ Վարդան Ոսկանյան

Տեղաբնիկ կովկասյան պարսիկների (թաթերի) բնօրրան Ապշերոնյան թերակղզին նավթագազային մեծ հանքավայրի վերածած և հատկապես մինչև այժմ պարսկալեզու Բալախանի և Սուրախանի ավանների տարածքները բնապահպանական աղետի մատնած Բաքվի բռնապետական վարչախմբի ձեռնածու «բնապահպաններն» իբր անհանգստացած են Արցախի Հանրապետության հանքավայրերով։ Գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, այնուհետև շարունակել․ «Նման գործելաոճը պանթյուրքական ռասիզմ դավանող այս բարբարոս վարչախմբի և դրա քարոզչական խորհրդատուների համար ամենևին նոր չէ։ Գրեթե նույն «մեթոդաբանությամբ» պարբերաբար շահարկվում է Իրանում Ուրմիա լճի խնդիրը, որը փորձ է կատարվում վերածելու պատրվակի Ատրպատականում պանթյուրքական ախտով վարակված խմբակների համար «բնապահպանական գործունեության» դաշտ ապահովելու համար։ Այս համատեքստում Հայաստանը պետք է աշխատի հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսից սերող իրական ընդդիմադիր բնապահպանների հետ՝ բարձրաձայնելու տեղաբնիկ ժողովուրդների բնօրրան տարածքները բնապահպանական աղետի գոտիների վերածած Բաքվի բռնապետսկան վարչախմբի նաև այս ոլորտում ցեղասպան քաղաքականության մասին»։