Մեկ շաբաթ առաջ էի հորդորել պարզելու, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները, տարբեր պատրվակներով հայտնվում Արցախի հայաբնակ տարածքներում․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեկ շաբաթ առաջ էի Արցախի և Հայաստանի ԱԱԾ-ին ու բանակային հետախուզությանը հրապարակային հորդորել պարզելու, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները, տարբեր պատրվակներով հայտնվում Արցախի հայաբնակ տարածքներում:

Սա շատ կարևոր հարց է.

ա) ենթակառուցվածքային պաշտպանվածության առումով,

բ) ինքնիշխանության տեսանկյունից,

գ) պետական կառավարման առումով,

դ) տնտեսական անվտանգության առումով,

ե) կոմունիկացիոն տեսակնյունից,

զ) հասարակության բարոյա-հոգեբանական տեսանկյունից»: