Այսօր ՀՀ կառավարությունն անտեսում է այդ օրը, որը հենց մենք են պարտադրել հիշատակել ողջ Աշխարհին․ Հայկ Կիսեբլյան

Նիկոլի «թավշյա» կլանի կառավարությունը, շարունակում է զարմացնել մեզ, իրականացնելով ավելին, քան մեր ամենահոռետեսական սպասումներն են։

2015-թվականից, «նախկինների» ջանքերով, ՀՀԿ-ի կառավարության օրոք, ՄԱԿ-ը, դեկտեմբերի 9-ը հռչակել է ցեղասպանությունների հիշատակության օր։

Իսկ այսօր՝ ՀՀ կառավարությունն անտեսում է այդ օրը, որը հենց մենք են պարտադրել հիշատակել ողջ Աշխարհին։

«Թավիշները» ոչ մի միջոցառում չիրականացրեցին։ Միայն իրենց կայքում են նյութ տեղադրել, այն էլ հետին թվով՝ ՀՀԿ-ի բարձրաձայնումից հետո։

Փոխարենը Հայաստանը զբաղված է պետբյուջեի հաշվին միլիոնավոր դոլարներ մսխելու միջոցով, մանկական Եվրատեսիլի օտարերկրյա պատվիրակություններին զվարճացնելով։ Դեկտեմբերի 6-ին և 7-ին դրա համար փակեցին Երևանի մետրոպոլիտենը, իսկ 8-ին ու 9-ին զբաղված էին տեղադրած դեկորացիաները հանելով։ Չթողեցին անգամ, որպեսզի Հայաստանի հասարակ երեխաները ևս գոնե տեսնեին այդ ամենն ու գոնե լուսանկարվեին։

 

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից