Իսկ գիտեք ինչո՞ւ են ադրբեջանցի «էկոլոգները» համառորեն փորձում մտնել Կաշենի հանք․ Տաթև Հայրապետյան

ՀՀ ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Իսկ գիտեք ինչո՞ւ են ադրբեջանցի «էկոլոգները» համառորեն փորձում մտնել Կաշենի հանք։ Որովհետև դեռևս հուլիսի 5֊ին Ալիևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` Դրմբոն֊Կաշեն հանքավայրը հանձնվել է բրիտանական Ango Assian Mining ընկերության շահագործմանը։ Ավելին, ադրբեջանական կողմը խոստացել է ապահովել բրիտանացիների մուտքը հանքավայր, իսկ հիմա փորձում է խոստումը պահել։
Այս մասին դեռ հունիս ամսին հետաքննություն էր անցկացրել Open Democracy-ն»։