«Հյուսիս-Հարավ» մայրուղուց գողացել են տարբեր տրամաչափի մետաղյա խողովակներ և բռնվել

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 01.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բաբաջանյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և, «ԳԱԶել» մեքենայով հանդերձ, բաժին են տարել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 36-ամյա և 35-ամյա՝ երկու և Այնթապ գյուղի 35-ամյա մի բնակչի:

Բաժնում պարզվել է, որ նրանք «Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ:
Գողոնը հայտնաբերվել է:
Ոստիկանության տեղեկացմամբ, կատարվում է նախաքննություն: