ԱՄՆ-ում խոսել են Ռուսաստան հետ կայուն հարաբերություններին վերադառնալու հեռանկարների մասին

Վաշինգտոնը հույս ունի վերականգնել կայունությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն մոտ ապագայում դա դժվար թե տեղի ունենա, ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

«Հուսով եմ, որ մենք կվերադառնանք այն կայունությանը, որը ունեինք տասնամյակներ շարունակ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Սա չի նշանակում, որ խնդիրներ չեն եղել: Խնդիրներ միշտ կան, և ոչ ոք չի ցանկանում վերադառնալ սառը պատերազմին», – ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Հռոմի Լուիսի համալսարանում։

«Հուսով եմ, որ մենք կարող ենք վերադառնալ այնտեղ, որտեղ մենք բոլորս կարող ենք խոսել միմյանց հետ և կրկին աշխատել միասին: Բայց ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա շուտով», – ավելացրել է նա: