Ո՞ւմ համար է հնչում Եվրատեսիլի ղողանջը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդման հյուրն է պատմաբան, վերլուծաբան Բագրատ Մովսեսյանը։

Հայ հասարակությունը տարբեր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ այսօր հիպնոսացված վիճակում է, և ամենևին զարմանալի չէր քաղաքացիների երեկվա էյֆորիան, երբ պատերազմի սպառնալիքն աչքների առաջ, մարդկային ու տարածքային կորուստների առկայության դեպքում գնացել էին Հանրապետության հրապարակ՝ ամանորյա խրախճանքին մասնակցելու։ Բագրատ Մովսեսյանը հանրության այդ վիճակը շատ վտանգավոր է համարում՝ ասելով, որ պայքարի ղողանջի դեպքում արթնացումը դժվար կլինի։ Խոսեցինք մարդկանց նման հոգեվիճակի պատճառներից ու հետևանքներից։

Հաղորդման հյուրն անդրադարձավ ՀՀ և Արցախի սահմանին տիրող վիճակին՝ մասնավորապես խոսելով դեկտեմբերի 3-ին Հայաստանի հետ Ստեփանակերտը կապող միակ ճանապարհի փակման միջադեպին։ Ըստ նրա՝ դա ադրբեջանական սադրանք էր Ռուսաստանի, ռուս խաղաղապահների դեմ, դրանով ադրբեջանցիները փորձեցին մեկ անգամ ևս արժեզրկել խաղաղապահների դերը և Ռուսաստանի դեմ Հայաստանում հերթական ատելության ալիքը բարձրացնել։

Պատմաբանը խոսեց նաև Երևանի մետրոպոլիտենում տեսանկարահանումներ իրականացնելու անթույլատրելիության մասին։ Դեկտեմբերի 6,7-ին քաղաքապետարանը որոշել է փակել մետրոպոլիտենը մի քանի ժամով՝ մանկական «Եվրատեսիլի» թեմայով ֆիլմ նկարելու նպատակով։ Այնինչ մետրոպոլիտենը ռազմավարական և քաղաքացիական անվտանգության կարևոր օբյեկտ է, որում ցանկացած տեսակի նկարահանում խստորեն արգելվում է։

Մանրամասները՝ տեսանյութում