Կհաղթեն այն ուժերը, ովքեր ճիշտ կկառավարեն մարդկանց էմոցիաները

Տոնածառի շուրջ հավագված մարդկանց փնովելով ու դատապարտելով որևէ արդյունքի չենք հասնելու, ավելին դա նպաստում է մարգինալացման:

Մարդիկ էմոցիանրի կարիք ունեն անկախ ստեղծված վիճակից նրանց պետք է տալ այդ էմոցիան, կարող եք դուք տվեք, չեք կարող մարդկանց մի մեղադրեք:

Այո մարդկանց հիշողությունը կարճ է, այո մարդիկ չեն գիտակցում երկրի գլխին կախված լրջագույն վտանգները, բայց նույն այդ մարդիկ ունեն ուրախանալու բնական պահանջ և դա պետք է կառավարել:

Ո՞վ է ասել, որ այդ տոնածառին գնացած մի երեխա վաղը չի դառնալու հերոս զինվոր կամ իր երկրին օգուտ տվող գիտնական:

Հասկանում եմ` ընդհանուր թրենդից դուրս բան եմ ասում, բայց վերջին հաշվով փորձը ցույց տվեց, որ նման մոտեցումները ոչ թե օգնեցին իշխանափոխությանը,այլ լրիվ հակառակը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից