Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ նիստը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը Միությունների պալատի սյունազարդ սրահում: Լուրը հայտնույմ է  «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նահանգի մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ Խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրության կատարելագործման նախագիծը՝ միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիները փակելու, ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության բարելավման և մի շարք այլ հիմնարար օրենսդրական ակտերի նախագծեր։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Մոսկվա ժամանած ԽՎ պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկել են առաջիկա անելիքների օրակարգը։

Մինչ Վոլոդինի հետ հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ մասնակիցները շրջայց են կատարել «Զարյադիե» զբոսայգու թանգարանային և ցուցահանդեսային համալիրում։