ՊԵԿ պաշտոնյան կգործուղվի Բուդապեշտ

Պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համաձայնագրերի կիրառման բաժնի պետի տեղակալ Արմեն Գյուրջյանը դեկտեմբերի 5-8-ը կգործուղվեն Բուդապեշտ՝ Հունգարիա:

Որոշման մեջ նշվում է, որ պաշտոնյան մեկնելու է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժին հակազդում» համաժողովին մասնակցելու նպատակով:

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: