Ուկրանիայի ԶՈՒ-ն փորձել է ճեղքել Զապորոժիեի ուղղությամբ

Ուկրաինացի զինյալները փորձել են ճեղքել Զապորոժիեի շրջանում առաջնագիծը, ոչնչացվել է ավելի քան տասը միավոր տեխնիկա և հակառակորդի մոտ 100 անձնակազմ, լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ «Հեկտոր» ստորաբաժանման հրամանատարը: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տեղեկությունները ստացվել են հրետանային հետախուզությունից մեր հետախուզությանը, գնդի հրամանատարը հայտնել է, որ տասը միավոր ռազմական տեխնիկա և մինչև 100 անձնակազմ փորձում են բեկում կազմակերպել», – ասել է հրամանատարը:

Ռուսական հրետանու օգնությամբ, նրա խոսքով, բեկման փորձը կանխվել է։

«Ոչնչացվել է ավելի քան տասը միավոր տեխնիկա և մինչև 100 անձնակազմ: Դա, ըստ հետախուզական տվյալների», – հավելել է նա: